Կիևն առաջարկում է տարանջատել «Արևելյան գործընկերության» մասնակիցներին29 մայիսի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը կից Կիևի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևը հայտարարել է, որ անհրաժեշտ է տարբերակել «Արևելյան գործընկերության» անդամներին` առաջարկելով տարանջատել Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին, որոնք ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից: «Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են, որին անդամակցում է նաև Ռուսատանը: «Մենք կարող ենք ապահովել դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը «Արևելյան գործընկերության» շրջանակում: Ինձ թվում, որ ժամանակն է Ուկրաինային, Մոլդովային ու Վարստանին անջատել Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից»,-ասել է Ելիսեևը անվտանգության 8-րդ կիևյան համաժողովում: Ըստ նրա, Կիևը կողմ է տարածաշրջանային գործընկերության վերականգնմանը, մասնավորապես, «ՎՈւԱՄ-ի ձևաչափի վերականգնմանը»: «Հիմա Ուկրաինան այդ կազմակերպության ղեկավարն է: Մենք պետք է վերականգնենք անդրսահմանային կապերը և առավել կոշտ լինենք մեր դիրքերը պաշտպանելիս տարբեր միջազգային համաժողովներում, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ը»,-ասել է ԵՄ-ին կից Ուկրաինայի ներկայացուցիչը: Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովը: Ակնկալվում էր, որ Ուկրաինայի հետ կստորագրվի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին համաձայնագիր, սակայն դա տեղի չունեցավ: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ մեղմացումն այս հարցում դեռևս անհնար է: Մայիսի 22-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը նոր զեկույց կներկայացնի Ուկրաինայում և Վրաստանում առաջընթացի վերաբերյալ մոտավորապես մինչև դեկտեմբերի 15-ը: Լատվիայի վարչապետ Ստրաույուման հայտնեց, որ Եվրամիությունը կարող է անցնցել առանց վիզաների ռեժիմի Վրաստանի և Ուկրաինայի հետ 2016-ից ոչ շուտ, եթե զեկույցը դրական լինի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |