Լոս Անջելեսում ամերիկահայն ավարտել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր 55-օրյա ծոմը![]() 29 մայիսի 2015 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Ամերիկայում բնակվող հայազգի Աղասի Վարդանյանը դուրս է եկել 55-օրյա ծոմապահությունից, որի նպատակն էր աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Վարդանյանի ընկերներն օգնում էին նրան դուրս գալ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից ապակե փակ շինությունից և նստել սայլակը: Վարդանյանը պատմել է ներկաներին, որ հայերը, իմանալով իր մասին, աջակցում էին նրան ամբողջ աշխարհից։ Նրա խոսքով՝ հատկանշական է, որ ծոմն ավարտվել է հենց մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Ծոմապահությունից առաջ տղամարդն ասել է, որ չի սնվի հանուն նրանց, ովքեր կտտանքների են ենթարկվել, բռնաբարվել են, անարգվել, մահվան երթերի ուղարկվել և սպանվել: «Ես չեմ սնվի, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ժամանակակից Թուրքիայի կողմից դեռևս չճանաչված Հայոց ցեղասպանության հարցին», - ասել է Վարդանյանը, ապա ստացել վանահոր օրհնությունն ու մտել ապակե շինություն: Ծոմապահությունից հետո տղամարդու քաշը մոտ 76 կգ է՝ 25 կգ-ով պակաս 55-օրյա ծոմը սկսելուց առաջ։ Մոտ 2 ամիս տղամարդը միայն ջուր է օգտագործել: Ապակե շինությունից դուրս գալուց հետո Վարդանյանն ասել է, որ իրեն լավ և բավարարված է զգում, գրել է Glendale News Press-ը: Ծոմ պահելու օրերի քանակը պայմանավորված էր նրա տարիքով: Ամերիկահային նախկինում ևս հաջողվել էր 50 օր նմանատիպ ծոմ պահել, որից հետո որոշել էր գերազանցել սեփական ռեկորդը: 2015 թվականի ապրիլի 3-ին ամերիկահայ Աղասի Վարդանյանը սկսել է 55 օր տևողությամբ ծոմը Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից, 3 մ բարձրությամբ ու 3 մ լայնությամբ ապակե փակ շինությունում: Վարդանյանն իր հետ վերցրել էր խմելու ջուր, մաքուր հագուստ, աթոռ ու հեռուստացույց: Շինությունն ապակուց էր, ինչը թույլ էր տալիս մարդկանց միշտ հետևել ծոմ պահող տղամարդուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |