Ռոբոտին սովորեցրել են ցատկել արգելքների վրայով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներներն ու գիտնականները որոշ ժամանակ առաջ ռոբոտ էին ստեղծել, որն արտաքնապես հեպարդի է նման: Հատուկ ալգորիթմի շնորհիվ ռոբոտը կարող է ցատկել արգելքների վրայով: Լազերային ցուցիչների միջոցով ռոբոտը կարողանում է հաշվարկել այլ առարկաներից իրեն բաժանող ճշգրիտ տարածությունն ու բարձրությունը: Հատուկ ալգորիթմը հաշվարկում է ուղեգիծն ու ռոբոտի շարժումների արագությունը կախված ցուցիչների տվյալներից: Երբ ռոբոտը նկատում է արգելքը, ալգորիթմը որոշում է առավել պատեհ պահն ու դիրքը ցատկի համար, իսկ բուն ցատկի պահին արդել ալգորիթիմի երրորդ մասը ընտրում է օպտիմալ ուղեգիծը: Խոչընդոտները ցատկերով հաղթահարելու ռոբոտի ունակությունը փորձարկվել է վազքուղու, ինչպես նաև սովորական հարթության վրա: Վազքուղու վրա ռոբոտը հաջողությամբ հաղթահարել է արգելքների 70 տոկոսը, իսկ ստատիկ հարթությունում` 90 տոկոսը: Տեսանյութում առավելագույն բարձրությունը 40 սմ է: Ընթերցեք նաև. Ստեղծվել է սեփական վնասվածքները հայտնաբերող և դրանց հարմարվող ռոբոտ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |