Եթե էլէներգիայի սակագինը բարձրանա, Կառավարությունը կօգնի անապահովներին29 մայիսի 2015 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո Կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավին, մայիսի 29-ին խորհրդարանում ասել սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը։ Մոտ մեկ տարի առաջ՝ 2014-ին, սակագնի հերթական բարձրացման ժամանակ գործադիրն օգնել էր՝ 1000 դրամով։ «Անցյալ տարվա օգոստոսի 1-ից ավելացվեցին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին տրվող ընտանեկան նպաստները 1000 դրամով, և սոցիալապես խոցելի 105.000 ընտանիքների տրամադրվեց լրացուցիչ աջակցություն։ Գնահատականների համաձայն՝ անցյալ տարվա սակագների բարձրացման ազդեցությունը մոտ 700 դրամի կարգի էր»,- ասել է նախարարը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը։ Թե այս տարվա հնարավոր թանկացումից հետո Կառավարությունը ինչքանով կօգնի անապահովներին, Ասատրյանը դժվարացել է նշել։ 2014-ի թանկացման ժամանակ հանրապետականները պնդում էին, որ 1000 դրամը դեռ մի բան էլ ավելի է, քանի որ կառավարության հաշվարկներով թանկացումն ընդամենը 730 դրամով է ավելացնում ծախսերը։ Հաշվարկների հեղինակն էկոնոմիկայի նախարարությունն էր։ Այսօր արդեն հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ այս տարվա թանկացման դեպքում էլ հաշվարկները նույն գերատեսչությունն է կատարելու նույն սկզբունքով։ «Կանխատեսումներով էր արված՝ այդ թանկացումը ինչ մոտավոր թանկացումներ կարող է բերել և մեկ շնչի վրա ինչ ազդեցություն կարող էր ունենալ։ Ինձ թվում է, որ այդ գումարները ծախսածածկ էին, արդարացված հաշվարկներ էին»,- ասել է պատգամավորը։ Բաղդասարյանն ասել է, որ իրենք թանկացման դեմ բողոքին ծանոթ են, բայց դա չի նշանակում, որ պետք է հանրության թելադրանքով շարժվեն, հաշվի են առնում նաև պետության շահը՝ թանկացման հայտը պետք է քննարկվի։ Մայիսի 27-ին Ազատության հրապարակում բազմահազար ցույց էր: Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, դրան միացել էին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նախաձեռնությունների անդամները և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Բողոքողները պահանջում էին հանձնաժողովից չբավարարել ՀԷՑ-ի հայցը: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հաջորդ ցույցը կայանալու է հունիսի 19-ին: «Պարզապես սիրողական ցանկություն է դա, այսինքն ի՞նչ է նշանակում՝ եթե իմանանք, որ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը պետք է լծակներ ունենան, ձեռքը խփեն սեղանին և կասեցնեն, բայց դա կարող է բերել համակարգի քայքայմանը։ Այլ բան է, որ մենք պահանջ դնենք, որ վերահսկողությունն ավելի ուժեղացնենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»,- ասել է Բաղդասարյանը։ Սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին միացած Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդհանրապես դեմ է խոսել բյուջեի հաշվին անապահովներին օգնելու մասին, պնդում է՝ ոչ թե դեմ են օգնությանը, այլ կարծում են, որ ՀԷՑ-ում պետք է դադարեցվի գողությունը, ինչից հետո արդեն ոչ թանկացման կարիք կլինի, ոչ էլ անապահովներին օգնելու։ Լևոն Զուրաբյանը վստահ է՝ իշխանությունները շատ արագ կարող են ամեն ինչ շտկել։ ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |