Ինտերպոլը պահանջում է Այվազովսկու գողացված նկարը հանել սակարկություններից![]() 30 մայիսի 2015 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ինտերպոլը միջոցներ է ձեռնարկում հանելու համար Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդից մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գողացված կտավը: Ինտերպոլի Ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին աջակցության ակնկալիքով, մայիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեկսեևան, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»: Նա նշել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայի խոշորագույն աճուրդի տներից մեկում սակարկություններից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանելու մասին է, որը գողացել են 1997 թվականին Մոսկվայում` մասնավոր հավաքածուից: Ավելի վաղ` մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը Լոնդոնի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտն է լինելու: Սակարկությունները տեղի են ունենալու հունիսի 1-ին: «Առաջին անգամ թանգարանային մակարդակի այս գործը, թվագրված 1873 թ., վաճառվել է Christie's աճուրդում 2007-ին` գնային ռեկորդ սահմանելով նկարչի գործի համար` 2,7 մլն ֆունտ ստերլինգ, որը պահպանվեց 5 տարի»,-ասել է աճուրդի տան ներկայացուցիչը: Կտավի նախնական գինը 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ է: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում: Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |