Google-ի նոր սարքը թույլ է տալիս կառավարել «խելացի ժամացույցը»` չդիպչելով էկրանին (վիդեո)

Google-ի նոր սարքը թույլ է տալիս կառավարել «խելացի ժամացույցը»` չդիպչելով էկրանին

PanARMENIAN.Net - Google ընկերության Advanced Technologies and Projects (ATAP) բաժանմունքի ինժեներները մինի-ռադար են ստեղծել ինտերֆեյսի համար, որի աշխատանքը հիմնված է օդում մատների շարժումների վրա: Նոր սարքն իր չափերով համադրելի է 20-դրամանոց մետաղադրամի հետ, իսկ հնարավորություններով չի զիջում սենսորային էկրանին:

Նախագիծը ստացել է ProjectSoli անվանումը` դա լիարժեք ռադար է 2 հաջորդական և 4 ընդունող անտենաներով: Ուսուցման ալգորիթմերի միջոցով հեղինակներին հաջողվել է Soli-ից հասնել մանր ու ճշգրիտ շարժումները տարբերակելու ունակությանը; Օրինակ, մատների օգնությամբ կարելի է պտտել բարձրության «վիրտուալ» կարգավորիչը կամ օգտվել բթամատերից և սեփական ափից որպես թաչփադից:

Արդեն տարեվերջին հեղինակները մտադիր են Soli-ի համար նախատեսված API-ն փոխանցել սպառման էլեկտրոնային սարքեր մշակողներին, ինչպիսիք են օրինակ «խելացի ժամացույցները»: Մինի-ռադարը նախատեսվում է ներկառուցել փոքր դիվայսների մեջ, քանի որ հենց դրանց դեպքում են հաճախակի խնդիրներ առաջանում` ստանդարտ սենսորային էկրանի մանր դետալներից «վրիպելիս»:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

Ընթերցեք նաև. Նոր Android-ից մինչև իրերի ինտերնետ. Տարին Google-ի համար «բերքառատ է» լինելու

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---