Թուրքիան «պատժամիջոցներով» է սպառնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին![]() 1 հունիսի 2015 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Անկարան սկսում է համապատասխան քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ որոշ երկրներ 1915-ի իրադարձությունները որակեցին որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է ArmenianGenocide100.org-ը թուրքական Sabah թերթի դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Կտրականապես հրաժարվելով 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց` Անկարան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ավստրիայի և Լյուքսեմբուրգի հանդեպ: Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում, Ավստրիայում և Լյուքսեմբուրգում իր դեսպաններին այն բանից հետո, երբ երկրները հայտնեցին 1915-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումները, և ըստ թերթի աղբյուրների` դեսպանները Թուրքիայում կմնան մինչև սեպտեմբեր: Անկարան նաև չի թարմացնելու իր երկկողմ համաձայնագրերն այն երկրների հետ, որոնք ճանաչել էին Ցեղասպանությունը: Լյուսքեմբուրգի Ներկայացուցիչների պալատն մայիսի 6-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունն էր: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»: Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունեցին համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով: Հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն: Փաստաթղթում նաև նշվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի: «Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ պարբերականի՝ ասված է հայտարարության տեքստում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |