Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես![]() 1 հունիսի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի նահանգի Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ինչպես պատմեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ Հայոց ցեղասպանության լուսանկարչական պատմություններից, ԱՄՆ հումանիտար օգնության մասին պատմող Մերձավոր Արեւելյան նպաստամատույցին նվիրված ցուցադրությունից: Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու է նաև Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող ֆիլմը: «Շատ կարևոր է ունենալ նման ցուցադրություն, քանի որ այն մնալու է մինչեւ սեպտեմբեր և այս երեք ամիսներից հետո տեղափոխվելու է մեկ այլ Հոլոքոստի թանգարան: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, քանի որ դեռ բանակցությունների փուլում ենք», – Արցախպրեսի փոխանցմամբ` ասաց Սուրեն Մանուկյանը: Ցուցադրության բացմանը ներկա էին նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, Սուրբ Նահատակների հայկական եկեղեցուց Հայր Աբրահամ Մալխասյանը, տեղի հրեա համայնքի ներկայացուցիչներ և հոլոքոստը վերապրածներ: Իսկ տեղի հայկական դպրոցի սաները երեկոն զարդարեցին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ, հայտնում է hayernaysor-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |