ԱՊՀ երկրները կվերացնեն անդամ երկրների շուկաների հասանելիությանը խանգարող արգելքները![]() 1 հունիսի 2015 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրները կառավարությունների մակարդակով պայմանավորվել են վերացնել այն խոչընդոտները, որոնք խանգարում են միմյանց շուկաների հասանելիությանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը հայտնել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնց բախվում են երկրների տնտեսությունները անբարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում, ինչպես օրինակ, հումքային շուկաներում գների տատանման դեպքում: Նա նաև կարևորեց համատեղ գործողությունների ծրագիրը ֆինանսատնտեսական ոլորտում, որը ներառում է տնտեսական աճին, ֆինանսական շուկաների զարգացմանը, փոխադարձ առևտրի ծավալների աճին նպաստող միջոցներ: Մեդվեդևը նաև արձանագրեց, որ վերջին շրջանում «մի շարք պետությունների դեպքում նկատվում է ապրանքաշրջանառության նվազում, կապված հենց այդ պատճառների հետ», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մենք նաև մտահոգված ենք, պայմանավորվել ենք խորացնել առևտրային գործակցությունը, ինչպես նաև շարունակել աշխատանքն, ուղղված շուկաների փոխադարձ մատչելիության արգելքների վերացմանը: Այս բանավեճը ձևական չէր, հեշտ չէր, սակայն որոշակի հանգուցալուծումներ այդ ուղղությամբ հաջողվեց նախանշել»,-ասել է Մեդվեդևը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |