Յակուտսկում Հայկական մշակութային կենտրոն կբացվի![]() 2 հունիսի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Յակուտսկում կսկսի գործել Հայկական մշակութային կենտրոնը: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Յակուտսկ կժամանի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունն Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: «Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը կրթությունն է լինելու: Այստեղ կուսուցանեն հայոց լեզու, ռուսերեն, յակուտերեն»,-ասել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Նավոյանը: Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Երկրամաս» թերթի վրա հղումով: Բացման օրը Կենտրոնի դահլիճում տեղի կունենա մեծ համերգ հայկական, յակուտական և ռուսական մշակույթը ներկայացնող կոլեկտիվների մասնակցությամբ: Կենտրոնը բացվել է նորակառույց Սբ Կարապետ հայկական եկեղեցու հարևանությամբ: Այն համարվում է ՀԱԵ ամենահյուսիսային եկեղեցին: Հայ համայնքի ձևավորումը Յակուտիայում սկիզբ է առել 19-րդ դարի 30-ական թվականներին: Այն ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները Սիբիրում սահմանափակվում էին զուտ առևտրատնտեսական կապերով: Սակայն Արևմտյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այդ հարաբերությունները նոր որակ ստացան: Ռուսական կայսրության հայ քաղաքացիները վաստակելու էին մեկնում Սիբիր, այդ թվում նաև Յակուտսկ: Հայերի մի մասը հայտնվեց Յակուտսկում որպես աքսորյալ: Հատկապես նրանց թիվն աճեց ստալինյան հետապնդումների տարիներին: Հայկական համայնքի ձևավորման պատմության երկրորդ փուլը սկսվեց 20-րդ դարի կեսերին, երբ տնտեսական միգրացիա արձանագրվեց: 2001-ին 80-ականներին Յակուտիա տեղափոխված և այնտեղ հաստատված Խորեն Սահակյանն իր կողմնակիցների հետ համայնք ստեղծեց և հիմնեց «Յակուտիայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |