1915-ի շարունակությունը. Սիսի հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել![]() 2 հունիսի 2015 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել: Թուրքական Demokrathaber.net-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Մոտ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած վանական համալիրի վերադարձման պահանջով դատական գործին ի պատասխան՝ Քոզանի քաղաքապետ, Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) ներկայացուցիչ Մուսա Օզթուրքը հայտարարել է. «Որևէ մեկին անգամ 1 թիզ հայրենիքի հող չունենք տալու», և վանական համալիրի բակում մանկական զբոսայգի է կառուցել: «1915-ի Հայոց ցեղասպանությանը հաջորդած շրջանում՝ 1921-ին, Ադանայի Քոզան գավառի հայկական վանական համալիրի՝ 48 ժամվա ընթացքում հանձնելու հրաման եղավ, ինչի հետևանքով հայ հոգևորականները տիպված եղան լքել Ադանան: Հարկադրաբար Լիբանան տեղափոխված հայ հոգևորականները մայրաքաղաք Բեյրութի Անթիլիաս շրջանում նորից հիմնեցին Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը»,- գրում է թուրքական պարբերականը: Հայկական երկու կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը, ապրիլի 27-ին դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջել է վերադարձնել Ադանայի (Սիսի) հայկական Սուրբ Սոֆիա եկեղեցին, վանքապատկան կառույցներն և այլ եկեղեցապատկան գույքը: «Հայտնի է, որ լքված ու բարձիթողի վիճակում հայտնված, գանձեր որոնողների կողմից անխնա ավերվող Ադանայի հայկական վանական համալիրի վերաբերյալ 1950թ. ապամոնտաժման հրաման է եղել, իսկ ավերված եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործվել են շրջակայքի տների կառուցման ժամանակ»,- գրում է աղբյուրը: Ադանայի հայկական եկեղեցու բակում, որտեղ, ի դեպ, գտնվում են հայ հոգևորականների շիրիմ,շները, մանկական զբոսայգու կառուցումը բողոքի ալիք է առաջացրել և լայն քննարկումների առիթ հանդիսացել սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես 1915-ի շարունակություն՝ մշակութային ցեղասպանություն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |