ԵՏՀ-ն զեկուցել է 2014-ի արդյունքների և պատմել 2015-ի ծրագրերի մասին

ԵՏՀ-ն զեկուցել է 2014-ի արդյունքների և պատմել 2015-ի ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է Տարեկան զեկույցը 2014-ի գործունեության և 2015-ի պլանների մասին:

«Հանձնաժողովի գործունեության առանցքային արդյունքը Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ նախագահների կողմից 2014-ի մայիսին ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրումն է, որին հետո ևս 2 երկիր միացավ` Հայաստանն ու Ղրղզստանը»,-ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Ըստ նրա, ԵՏՄ-ն յուրահատուկ տարածաշրջանային միավորում է, որի գլխավոր առանձնահատկությունն է հսկայական տնտեսական և ռեսուրսային ներուժը: «Լինելով համաշխարհային տնտեսական կառույցի ներդաշնակ մասը` Միությունը միտված է ինչպես ներքին արդյունավետ փոխակերպումների, այնպես ել երրորդ երկրների, միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական երկխոսությանը»,-ասել է Խրիստենկոն, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Մինչ օրս առևտրի ազատ գոտու ստեղծման հանդեպ հետաքրքրություն է դրսևորել մոտ 40 երկիր: 2015-ի մայիսի 29-ին ԵՏՄ անդամ երկների կառավարությունների ղեկավարները Առևտրի ազատ գոտու մասին պայմանագիր կնքեցին Վիետնամի հետ: Դա թույլ կտա զգալիորեն ավելացնել առևտրային հոսքերը: Համաձայնագիրը կարևոր է նաև պարտավորությունների ընդգրկմամբ ու խորությամբ և առևտրային պայմանագրերի նոր որակ է ստեղծում ԵՏՄ անդամ երկրների համար: Հետաքրքրված են այս հարցում նաև Իսրայելը, Եգիպտոսը, Հնդկաստանը:

2014-ին Հանձնաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունը եղել է անդամ պետությունների դիրքորոշումների համաձայնեցումը տնտեսությունների կոնկրետ ճյուղերի զարգացման հարցում:

Անդամ երկրները ԵՏՀ հետ միասին ակտիվորեն աշխատել են թիրախային միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ չորս «ազատությունների». ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի հիման վրա:

Նախորդ տարում բավականին արդյունավետ է եղել ինտեգրման ընդլայնումը` 2014-ի հոկտեմբերին ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, իսկ 2014-ի դեկտեմբերին` Ղրղզստանի: Առաջիկայում ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին բոլոր փաստաթղթերը պետք է վավերացվեն անդամ երկրների կողմից: Տարեկան հաշվետվությունը պատկերարցում է տալիս այն մասին, թե ինչ աշխատանք է կատարվել նոր անդամների ընդունման հարցում:

Զեկույցից նաև կարելի է իմանալ փոխադարձ առևտրին խոչընդոտող սահմանափակումների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին:

Զեկույցում արտացոլված են այն խնդիրները, որոնք հարկ է եղել լուծել ԵՏՄ շուկայում մրցակցային պայմանների հավասարեցման, Միության անդամ արտադրողներին սատարելու, ծառայությունների ու ներդրումների միասնական շուկայի ձևավորման, ձեռներեցության զարգացման, աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծման մասին, ինչպես նաև այն տեխնիկական ռեգլամենտների մասին, որոնք ընդունվել են, ուժի մեջ են մտել, կամ մշակման փուլում են գտնվում: Մասնավորապես վերջին տարում մշակվել են մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և անդամ պետությունների տնտեսական զարգացման ուղղությունները, որոնք պետք է պայմաններ ապահովեն մակրոտնտեսական կայունության ու տնտեսական աճի վերականգնման համար:

2014-ին Հանձնաժողովը սկսեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մշակման աշխատանքը, որը հաշվի է առնելու նոր իրողությունները, այդ թվում անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը, թույլ կտա կրճատել ժամանակն ու անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:

Կարևոր որոշումներից էր դեղորայքի և բուժսարքավորումների ընդհանուր շուկա ստեղծելու մասին որոշումը, որը կյանքի կկոչվի 2016-ի հունվարի 1-ից:

Հաջովել է առաջընթաց գրանցել նաև աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորման գործում: Մշակվել և համաձայնեցվել է ԵՏՄ մասին պայմանագրի համապատասխան բաժինը և հավելվածը: Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու պահից գործատուն առանց լրացուցիչ գործողությունների ճանաչում է կրթության մասին փաստաթղթերը: Անդամ պետությունների աշխատավորները հնարավորություն են ստանում աշխատել քաղաքացիական իրավական պայմանագրով, օգտվել անվճար բուժօգնությունից և սոցապահովության ծառայություններից: Այժմ աշխատանք է տարվում Կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վրա:

ԵՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է նաև ծառայությունների միասնական շուկայի ստեղծում, որի ազատականացումը փուլային է լինելու: 2015-ի հունվարի 1-ից արդեն գործում է ծառայությունների 43 հատվածներից բաղկացած ցանկը:

Արդար մրցակցության ապահովման նպատակով Հանձնաժողովը շարունակել է աշխատել ներքին շուկայի պաշտպանության համարժեք միջոցների կիրառման ուղղությամբ: Նախորդ տարի 7 հակադեմպինգային հետաքննություն է անցկացվել, ինչպես նաև աշխատանք է սկսվել թեթև արդյունաբերության ապրանքների համար մակնշման համակարգի ստեղծման ուղղությամբ, ինչը թույլ կտա ապահովել արդյունավետ վերահսկողություն: Էներգետիկայի ոլորտում 2014-ին մշակվել է ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը, որը լիարժեք կաշխատի 2019-ին: Դա կնապստի ազգային տնտեսությունների կայուն զարգացմանը, էներգետիկ անվտանգության ապահովմանը և անդամ երկրների մրցունակության բարձրացմանը:

«Միության անդամ երկրների հետ ստեղծելով պայմաններ ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման համար` ԵՏՀ-ն միտված է կյանքի կոչելու բոլոր դրույթները»,-ասել է Խրիստենկոն: «Մենք կշարունակենք իրականացնել անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանն ուղղված խնդիրները` բարձրացնելու համար բնակչության կենսամակարդակը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---