ՀԾԿՀ-ն սահմանին գազի գնի էժանացման մասին փաստաթուղթ չունի. Գործող պայմանագրով սահմանած է $189 խմ![]() 2 հունիսի 2015 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Գազի սակագնի նոր հայտ հաստատելու մասին ՀԾԿՀ-ում դեռ խոսք գնալ չի կարող, քանի որ հանձնաժողովի տրամադրության տակ չկա սահմանին գազի գնի էժանացման մասին փաստաթուղթը: Այս մասին հունիսի 2-ին խորհրդարանում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե գազի գինը սահմանին իջել է 25 դոլարով, ինչո՞ւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի դիմում հանձնաժողով՝ գազի նոր սակագնի հայտով: «Գազի գինը 25 դոլարով նվազել է սահմանի վրա, դա նույնպես սակագնի ձևավորման ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Ինչի՞ մենք չենք վերանայում սակագները, քանի որ ինձ մոտ կա պայմանագիր, որտեղ հստակ գրված է՝ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է»,- մանրամասնել է Նազարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ մինչև օրս չունեն այլ երկրորդ պայմանագիր. «165 դոլար գնի դեպքում ես պետք է ստանամ Գազպրոմի և Գազպրոմ Արմենիայի միջև ստորագրված այդ պայմանագրերի բովանդակությունը, ես չունեմ դեռևս այդ պայմանագիրը»: Նազարյանը նշել է, թե իջեցման շուրջ գնում են որոշակի բանակցություններ. «Բայց մեզ մոտ պաշտոնական փաստաթուղթ չկա, որ սահմանին ավելի էժան են ստանում»,- գրում է Tert.am-ը: Դեռևս 2015-ի ապրիլին ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդումն անդրադարձել է Հայաստանի գազային ոլորտին և Ռուսաստանից մատակարարումներին: Հաղորդումն անդրադարձել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի երևանյան այցին: Նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում Երևանի համար ռուսական գազի գնի զեղչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ «Հայաստանի Հանրապետության համար գազի գինը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կնվազի, այն այժմ կազմելու է 165 դոլար խորանարդ մետրի համար: Մինչև վերջերս այն 190 դոլար էր: Կարող եմ ասել, որ գնային այս մակարդակը թույլ է տալիս մեզ իրականացնել նաև ներդրումներ գազատրանսպորտային համակարգի վերականգնման և արդիականացման ոլորտում»,- ասել է Միլլերը հաղորդմանը տված հարցազրույցում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |