Բելգիայի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև ընդունել![]() 2 հունիսի 2015 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի դաշնային խորհրդարանական չորս խմբակցությունը՝ «Ֆլամանդական նոր դաշինք», «Ռեֆորմատորական շարժում», «Քրիստոնեա-դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական բաց լիբերալներ ու դեմոկրատներ», նախատեսում են երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև ներկայացնել: Բելգիական Le Soir պարբերականին հղումով ArmenianGenocide100.org-ը գրում է, որ այս մասին տեղեկացրել է «Ռեֆորմատորական շարժում» խմբակցության նախագահ Դընի Դյուկարմը: Վերջինս նշել է, որ բանաձևի տեքստը մշակման վերջնականփուլում է, սակայն խորհրդարանի լիագումար նիստում քննարկման համար պատրաստ կլինի հավանաբար մինչև տարեվերջ: Պատգամավորն ընդգծել է, որ նախաձեռնությամբ կուսակցությունները հանդես են եկել նախքան խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավորներ Էմիր Կիրի և Մահինուր Օզդեմիրի կողմից Ցեղասպանության հանդեպ ժխտողական վերաբերմունքի արտահայտումը: Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ, ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից: Ըստ թուրքական TRThaber-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից, գրում է Ermenihaber-ը: Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին, իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |