Կայանատեղի ավտոմատ որոնման համակարգ է մշակվում![]() 3 հունիսի 2015 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի գերբեռնված կենտրոնում կայանման ազատ տեղ գտնելը հեշտ խնդիր չէ: Թեև, նման խնդիր կա աշխարհի գրեթե ցանկացած քաղաքում: Վճարովի կայանատեղիները կամ նույնիսկ սահմանափակ մուտքը քաղաքի կենտրոն հարցի լուծում չեն: Ամերիկյան INRIX ընկերությունը որոշել է հարցին մոտենալ մյուս կողմից: Ընկերությունը մշակում է կայանման վայր ավտոմատ որոնող On-Street Parking համակարգը, որը հնարավոր կլինի ինտեգրել ավտոմեքենաների նավիագցիոն համակարգին, ինչպես նաև տրամադրել արտադրողներին, քաղաքային իշխանություններին ու տեղեկատվական գործակալություններին: Համակարգը գնահատում է փողոցների ծանրաբեռնվածությունը, տեղեկատվություն ստանալով տարբեր աղբյուրներից, այդ թվում այսպես կոչված «միացած ավտոմեքենաների» (connected cars) ցուցիչներից և դրանց հիման վրա որոշում է կայանման համար մատչելի տեղերի քանակը, ինչպես նաև տեղեկատվություն է ստանում քաղաքային և վճարովի կայանատեղիների մասին և տրամադրում դրանք` բաշխելով ըստ գնի և հեռավորության: INRIX ծառայությունը կհայտնվի BMW նավիգացիոն համակարգում և կաշխատի Սիեթլում, Վանքուվերում, Սան Ֆրանցիսկոյում, Ամստերդամում, Քյոլնում և Կոպենհագենում: Մինչև տարեվերջ այն կգործարկվի 23 քաղաքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |