Հայ «ռուֆերները» նվաճել են «Էլիտ Պլազայի» 85-մետրանոց շենքը (վիդեո) 3 հունիսի 2015 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Զբոսանքը տանիքներում կամ «ռուֆինգը» խոշոր քաղաքներում բավականին մեծ տարածում գտած էքստրիմի ձև է: Պարզվում է` հայ երիտասարդների շրջանում ևս կան համարձակներ, որոնց գրավում է քաղաքային տանիքներից բացվող տեսարանները դիտելու գաղափարը: Վերջերս նրանք նվաճեցին վերամբարձ կռունկը երևանյան Կասկադի վերևում: Օրերս էլ տղաները բարձրացել են 85-մետրանոց «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի տանիքը։ Ինչպես PanARMENIAN.Net ինասաց «ռուֆերներից» մեկը` Լևոն Բադիկյանը, սա իհարկե վտանգավոր զբաղմունք է, սակայն նա ընկերոջ հետ արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ: Եվ հետո, միշտ անհրաժեշտ սարքավորումներ ունի ապահովության համար: Բարձրանում են ավանդական եղանակով` վերելակով, աստիճանով և այլն: Գլխավոր էքստրիմը տանիքին է սկսվում: «Չէ որ սա քաղաքի համայնապատկերով հիանալու հնարավորություն չէ միայն: Դա թույլ է տալիս հաղթահարել վախը և ադրենալինի մեծ հոսք է ապահովում: Բայց ամենակարևորը` առանց հատուկ պատրաստության մարդիկ ոչ մի դեպքում չպետք է փորձեն կրկնել դա»,- ասաց երիտասարդը: Ըստ Լևոնի, Երևանում այս պահի դրությամբ չկան «ռուֆերների» այլ խմբեր: Իսկ առաջիկա անելիքների մասին էքստրիմի սիրահարները դեռ չեն մտածել: Զբոսանք տանիքներով (ռուֆինգ, ռուֆերություն) – ինդուստրիալ զբոսաշրջության ենթատեսակ՝ տարածված հիմնականում մեծ քաղաքներում։ Մարդիկ, ովքեր ուսումնասիրում են քաղաքային տանիքներից բացվող տեսարանները, տարբեր անվանումներ են տալիս իրենք իրենց, սակայն հիմնականում կիրառվում է «ռուֆերներ» (անգլերեն roof- տանիք բառից) եզրույթը։ Ռուֆինգը կարելի է բաժանել երեք տեսակի․ էքստրեմալ ռուֆինգ, որի ընթացքում էքստրիմի սիրահարները տանիք են բարձրանում հրդեհային աստիճանների, ջրատար խողովակների և այլ հարմարանքների միջոցով՝ նպատակ ունենալով հասնել տանիք ոչ ստանդարտ եղանակներով։ Երկրորդը լուռ ռուֆինգն է, երբ տանիք են բարձրանում էսթետիկ հաճույք ստանալու նպատակով՝ զմայլվելով բարձունքից երևացող տեսարաններով։ Կարող է ուղեկցվել լուսանկարչությամբ։ Եվ երրորդը՝ «արտ-ռուֆինգ», երբ տանիք են բարձրանում ստեղծագործական միջոցառումների՝ համերգների, սթրիթ-արտ օբյետկտների ստեղծման նպատակով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |