Իրան-Հայաստան գազատարի 40 կմ հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա»-ին 3 հունիսի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Իրան – Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։ Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի - Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Նա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունը։ Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը գտնվում էր «Գազպրոմ» ընկերության իրավասությունների ներքո, իմաստ չուներ էդ մի փոքրիկ հատվածը՝ 40 կիլոմետրանոց, պահել, ոչ մասնագիտացված պետական ընկերության պատասխանատվության ներքո։ Ժամանակին ինչո՞ւ դա այդպես արվեց, որովհետև ժամանակին դա կառուցելու համար մենք վարկ ենք ներգրավվել իրանական կողմից։ Իրանական կողմը վարկը կարող էր տրամադրել միայն մեր 100 տոկոս պետական ընկերությանը, այդ առումով, վարկառու դարձավ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, կառուցեց, վարկը մարեց, և հիմա, բնականաբար, իմաստ չունի այլևս այդ փոքրիկ հատվածը պահել», - ասաց Սիմոնյանը։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանը դեռ ԽՍՀՄ ժամանակ ունեցել է գազի տեղափոխման ծառայութուն, բնագավառում նորեկ չէ, կարող էր ծառայութուն մատուցող այդպիսի մի ընկերություն ստեղծել և չվաճառել գազատարի այդ հատվածը։ Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է 2008 թ. հոկտեմբերին։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո։ [ Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի թողունակություն։ Փոխարենը Հայաստանը էլեկտրական էներգիա է մատակարարում Իրանին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |