ԵԽԽՎ-ն քննարկելու է Էթնիկ մաքրումների զոհերի ռեաբիլիտացիայի եվրոպական կենտրոնի ստեղծումը25 սեպտեմբերի 2006 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ուղեւորվում է Ստրասբուրգ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատվիրակության անդամ, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, նիստի ընթացքում քննարկվելու է Էթնիկ մաքրումների զոհերի ռեաբիլիտացիայի եվրոպական կենտրոնի ստեղծումը: «Այս հարցն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, որտեղ կան 1988-1993 թթ. Ադրբեջանի էթնիկ քաղաքականության արդյունքում տուժած գաղթականներ: Նիստին քննարկվելու են նաեւ ազգային փոքրամասնությունների, կոսովյան կարգավորման եւ մի շարք այլ համաեվրոպական հարցեր»,- ասել է Ռուստամյանը: Հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան հոկտեմբերի 7-ին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |