Նովոսիբիրսկում փորձում են Էբոլայի դեմ պատվաստանյութ ստեղծել 4 հունիսի 2015 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Մահաբեր Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հերթական փորձն է ձեռնարկվել Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Միխեևը հայտնել է «Նովոստի» գոծակալությանը, որ պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ կանցնի 2015-ի օգոստոսին: Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 5000-ը: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանա ձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց: Այս պահին գոյություն ունի մի քանի տարբերակ, որոնք արդեն պատրաստ են: Գոյություն ունեցող մի քանի տարբերակներից ընտրվելու է ամենաարդյունավետը հետագա կլինիկական փորձարկումների և հետագա հնարավոր արտադրման համար: Կենտրոնն աշխատում է վիրուսի դեմ պատվաստանյութի վրա ՌԴ կառավարության հանձնարարությամբ: Էբոլա հեմորագիկ տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում 2014-ի փետրվարին: Մյուս երկրներից առավել վիրուսից տուժել են Գվինեան, Լիբերիան և Սիեռա-Լեոնեն: Վերջերս նոր հիվանդացության դեպքերը մի շարք շրջաններում զգալիորեն նվազել են, ինչը թույլ է տալիս ասել, որ համաճարակը նահանջում է: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |