Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն նրա նավթի, Արեւմուտքին չի հետաքրքրում25 սեպտեմբերի 2006 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կողմից, ըստ էության, չի կարող որեւէ փոփոխություն լինել: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նրա խոսքերով, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը որոշի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվե անցկացնել, ապա դա կլինի մի որոշում, որը դուրս է գտնվում Ռուսաստանի հնարավորություններից եւ ազդեցությունից: «Ռուսաստանին այդ մասին պարզապես ոչ ոք չի հարցնի. եթե պետք լինի այդպսիսի հանրաքվե անցկացնել, ապա այն կանցկացվի որոշված ժամանակացույցով: Կասեն` Ռուսաստանը աջակցի, նա կաջակցի: Հենց այս հարցում, ի տարբերություն մերձդնեստրյան հարցի կամ աբխազյան հարցի, Ռուսաստանին պետք չի լինի որեւե արտաքին քաղաքական բախման գնալ, քանի որ նրա սեփական գիծը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես ես արդեն ասել եմ, որեւէ կերպ չի փոխվել»,- նշել է ռուս քաղաքագետը:Տրոֆիմչուկը գտնում է, որ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի համար ակնհայտորեն տարբերվում է Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի հանրաքվեների հարցից: «Քարտեզի այս հատվածում Ռուսաստանը միանշանակ կպաշտպանի ԱՄՆ-ի եւ Եվրամիության նախաձեռնությունը: Ադրբեջանը, ամեն դեպքում, վնասներ կկրի, քանի որ նրա տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն նրա նավթի, Արեւմուտքին ընդհանրապես չի հետաքրքրում»,- ընդգծել է Տրոֆիմչուկը, հայտնում է Day.az-ը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |