Առաջնագծում ծառայող պայմանագրայինների համար արտոնություններ կսահմանվեն. Գործադիրը կողմ է 4 հունիսի 2015 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 4-ի նիստում որոշել է արտոնություններ սահմանել առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողների համար: Ըստ այդմ, զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի չափով: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ԶՈւ սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ներկայումս օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ, գրում է Tert.am-ը: Նախարարի տեղակալի խոսքով` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները. «Մենք ուղղակի պարտավոր ենք լուծում տալ այդ հարցերին»,-ասել է նա: ՀՀ ֆինանսների նախարարության մարտի 16-ին օրենքի նախագծի առնչությամբ տրված ազդեցության գնահատման եզրակացության մեջ նշվում է, որ վերջինիս ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից ծախսերի ավելացման (երկարամյա զինվորական ծառայության ստաժում հաշվարկվող ժամանակահատվածի մասով),որի կոնկրետ չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |