Մեթյու Բրայզան պնդում է Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների շարունակության վրա

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան : Նրա խոսքերով, պետք է աջակցել Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների շարունակությանը կիպրոսյան հարցով, որոնք, նրա կարծիքով, հայտնվել են փակուղում: Նա նաեւ նշել է այս հարցում Անկարայի եւ Կիպրոսի հարաբերությունների, ինչպես նաեւ ԵՄ մայրաքաղաքներում տիրող դրական մթնոլորտը: Ամերիկացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ փոխզիջում կգտնվի բանակցային գործընթացի շարունակության համար: Բրայզան նաեւ կոչ է արել Վաշինգթոնին աջակցություն ցույց տալ ՄԱԿ-ի եւ ԵՄ ջանքերին կիպրոսյան խնդրի որոշման հարցում, ճնայած, ինչպես հայտնել է ամերիկացի դիվանագետը, ԱՄՆ-ը Կիպրոսի հարցով կոնկրետ ծրագիր չունեն, գրում է թուրքական Zaman թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---