Կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին արձանագրությանը 4 հունիսի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի միանալու վերաբերյալ արձանագրությանը: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մայիսի 21-ին ստորագրեց նախօրեին երկրի խորհրդարանում ընդունված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի անդամակցության մասին միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: 2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:Փաստացի անդամակցումը տեղի կունենա միավորման բոլոր անդամների կողմից վավերացման գործողությունների ավարտից հետո: «Մենք լավ պայմաններ ապահովեցիքն, միայն դրանից հետո պայմանագիրը ստորագրվեց: Անդամակցումը ԵՏՄ-ին ղրղզական ապրանքների համար կբացի մոտ 200-միլիոնանոց շուկա»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, Ղրղզստանը կդադարի լինել «սպեկուլյատիվ տնտեսությամբ երկիր» և կսկսի դինամիկ զարգանալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2015-ի մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն ընդունեց ԵՏՄ-ին անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ` 2-ը: Խորհրդարանի խոսնակ Ասլիբեկ Ժեենբեկովն ասաց, որ «դա ճակատագրական որոշում է, որը պատմական կլինի պետության ապագայի համար: Մենք ճանապարհ ենք բացում նոր տնտեսական հնարավորությունների համար»: Այժմ ասաց նա, պայմանագիրը պետք է վավերացնեն ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանը նամակներ կուղղի ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարաններին` խնդրելով արագացնել ԵՏՄ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը: Այդ մասին մայիսի 20-ի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը: Պատգամավորները քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը: Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ վավերացման գործընթացները Ղազախստանում և Ռուսաստանում արդեն սկսվել են` հավելելով, որ վարչապետների առաջիկա հանդիպմանը նա կդիմի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով: «Վերջին հարցումների համաձայն բնակչության 80-90 տոկոսը հավանություն է տալիս ԵՏՄ-ին միանալու քաղաքականությանը: Նախագահը, խորհրդարանը, կառավարությունը միասնական էին այս որոշման հարցում: Մենք գիտենք, որ դա մի օրում չի արվել, 3 տարի մեծ աշխատանք է տարվել: Երբ ընդունվեց Ճանապարհային քարտեզը, ենթադրվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2015-ը, իսկ կանդամակցենք 2016-ին: Սակայն նախագահ Ատամբաևը դիմեց երկրների նախագահներին, որպեսզի պայմանագիրը կնքվի 2015-ի մայիսին: Հիմա խնդրում ենք, որ արագացվի վավերացումը, երբ դա արվի, մաքսային սահմանները Ղրղզստանի և Ղազախստանի միջև կբացվեն»,-ասել է Սարիևը: Պատգամավորներն առաջարկել են վավերացման գործընթացն արագացնելու վերաբերյալ խնդրանքով նամակներ ուղարկել ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններին: Խոսնակը նշել է, որ նամակները կուղարկվեն մոտ ապագայում, հայտնում է Knews.kg-ն: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |