Tagesspiegel. Մերկելն ու Գաուկը հրաժարվել են մեկնել Բաքու՝ Եվրոպական խաղերին![]() 5 հունիսի 2015 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը: Այցելությունից հրաժարվելու պատճառը, ըստ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզենի, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է, գրում է Haqqin.az-ը: Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ իրավապաշտպանների վիճակի հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը քննադատել էր այդ երկրում հայտնի մասնագետների հետապնդումներն ու նրանց հանդեպ ճնշումներն ու կոչ արել իշխանություններին Եվրոպական խաղերին ընդառաջ անհապաղ ազատ արձակել նրանց: Նա առանջնացրել էր Ինտիգամ Ալիևի ու Խադիջա Իսմայիլի գործերը, ինչպես նաև խոսել Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Էլնուր Մամեդովի, Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու և Ռասուլ Ջաֆարովի մասին: Նրանք բոլորը «մեղավոր» են, որ բացահայտել են կորուպցիան, մարդու իրավունքների խախտումներն ու ընտրությունների կեղծումը: Ֆորստի՝ Ադրբեջանի կառավարությանը դիմելը հավանության էին արժանացրել նաև Խաղաղ հավաքների ու ասոցիացիաների իրավունքի հարվցով հատուկ զեկուցողն ու Ինքնարտահայտվելու իրավունքի պաշտպանության հարցով հատուկ զեկուցողը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիկմետ Գաջիևն իր հերթին խիստ քննադատել է Միշել Ֆորստի հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ սերտ կապի մեջ է եղել ՄԱԿ-ում մարդու իրավունքների կոմիսարիատի հետ: Նրա խոսքով, այդ ելույթները Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանի դեմ արշավների շարքից են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |