Facebook-ը ոչ շատ հզոր սմարթֆոնների համար «տնտեսող» հավելված է թողարկել 5 հունիսի 2015 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցկայքի բջջային տարբերակը միշտ չէ, որ աշխատում է ոչ շատ հզոր սմարթֆոնների վրա: Դրա համար ընկերությունն իր Android-հավելվածի համար ավելի տնտեսող տարբերակ է թողարկել՝ Facebook Lite-ը, որն ավելի հասարակ է նախագծված, ինչպես նաև տնտեսում է տրաֆիկը: Հավելվածի տվյալ տարբերակը նախատեսված է, առաջին հերթին, զարգացող երկրների համար, որտեղ բնակչության մեծամասնությունը չի օգտվում թանկարժեք սմարթֆոններից, բջջային ինտերնետի արժեքն էլ հաճախակի բավականին բարձր է: Հավելվածում բացակայում են այնպիսի ֆունկցիաները, ինչպիսիք են ընկերների գտնվելու վայրն իմանալու հնարավորությունն ու տեսահոլովակների դիտումը, պատկերներն էլ հավելյալ սեղմվում են: Ի սկզբանե տրաֆիկը տնտեսող գործառույթը պետք է հայտնվեր Android-ի համար Facebook-ի հիմնական հավելվածում: Բայց ավելի ուշ որոշվեց հատուկ զարգացող երկրների համար առանձին հավելված ստեղծել: Facebook Lite-ն արագ է աշխատում նույնիսկ 2G կապի դեպքում ու Android համակարգով աշխատող ամեն տեսակի սմարթֆոնի վրա, անկախ դրա բնութագրից: Հավելվածի «քաշը» 1 Մբ-ից էլ պակաս է:. Այն հասանելի է Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում ու Աֆրիկայում: Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցկայքերից մեկն է, որը 2004-ին հիմնել է Մարկ Ցուկերբերգն ընկերների՝ Էդուարդո Սավերինի, Դաստին Մոսկովիցի ու Քրիս Հյուզի հետ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |