Թուրքիայի նորընտիր խորհրդարանում հայ պատգամավորներ կլինեն![]() 8 հունիսի 2015 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովը 4 կուսակցությունից բաղկացած նոր կառույց է դարձել, գրում է Radikal-ը: «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և Ժողովրդա-դեմոկրատական («Ազգերի ժողովրդավարություն») կուսակցություններից կազմված նոր խորհրդարանում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, հայտնում է Tert.am-ը: Ըստ քվեաթերթիկների նախնական հաշվարկի, թուրքական Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մեծամասնություն չի ստացել խորհրդարանում` հավաքելով ձայների 40,8 տոկոսը: Խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ում հայ թեկնածուներ կային: ԱԶԿ-ից Մարգար Եսայանը, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելին Օզուզուն Դողանն ու քրդամետ «Ազգերի ժողովրդավարությունից» Կարո Պայլանն ընտրվել են և իրենց ներդրումը կունենան Թուրքիայում ժողովրդավարության կայացման գործում: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 256 տեղ 550-ից: Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս): Իշխող կուսակցությունը կորցրել է ձայների մոտ 9 տոկոսը նախորդ ընտրությունների համեմատ: Թուրքիայի ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան 10-12 օրից: Քրդական փոքրամասնությունը, որն, ըստ փորձագետների կազմում է Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, առաջին անգամ ներկայացված կլինի երկրի քաղաքական ասպարեզում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը: Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |