Մայիսին սնունդը ՀՀ-ում ապրիլի համեմատ մի փոքր էժանացել է, 2014-ի համեմատ` զգալի թանկացել![]() 8 հունիսի 2015 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2015-ի մայիսին պարենային ապրանքների գները Հայաստանում ապրիլի համեմատ նվազել են 1,2%, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գնանկումը պայմանավորված էր հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, հավկիթի, շաքարի և կաթնամթերքի էժանացմամբ`8,6-1,2%: Ընդ որում ընթացիկ տարվա մայիսին բանջարեղենի և կարտոֆիլի գներն ապրիլի համեմատ նվազել են 8,6%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 10%: Հավկիթի գները, միջինը, երկրում 2015-ի մայիսին ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազել է 4,9%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 0,9%: Շաքարի գները հաշվետու շրջանում նվազել են 2,2%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` աճել են 2,7%: 2015-ի մայիսին ապրիլի համեմատ կաթնամթերքի գների անկում գրանցվել է 1,2%, 2014-ի մայիսի համեմատ` 5,9% աճ: Մսամթերքը նախորդ ամսվա համեմատ էժանացել է 0,7%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 5,4%: Ձկնաբուծական ապրանքները մայիսին նախորդ ամսվա համեմատ էժանացել են 0,4%, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 11,1%: Բուսական և կենդանական ծագման յուղի գինը ապրիլի համեմատ նվազել է 0,3%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 0,5%: Մրգի գները Հայաստանում մեկ ամսում աճել են 3,9%, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 24,2%: Հրուշակեղենի գները մայիսին ապրիլի համեմատ աճել են 0,9%, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 18,6%, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Բացի այդ, ընթացիկ տարվա մայիսին ապրիլի համեմատ երկրում գրանցվել է գնաճ ոչ ալկոհոլային խմիչքների համար` 0,1%, հացամթերքի համար` 0,2%, ալկոհոլային խմիչքների և ծխախտի` 0,3% և այլ ապրանքներինը` 0,5%: Սուրճի, թեյի և կակաոյի գները հաշվետու ամսում չեն փոխվել: Սպառողական գները Հայաստանում մայիսին նախորդ տարվա համեմատ նվազել են 0,5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` աճել են 5,1%: Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2015-ի համար գրանցված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 4,1%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |