Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքն ավարտական փուլում է![]() 8 հունիսի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի գործարքն ավարտական փուլում է: Գազատարի վերջնական արժեքը կորոշվի անկախ աուդիտի եզրակացությունից հետո, ինչի արդյունքում կկատարվեն մնացած վճարումները և գազատարը կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որը մասնագիտացված կառույց է և կարող է իրականացնել այդ ծառայությունները, հայտնում են էրենգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Գազատարի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ)ՓԲԸ-ն է և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այն շահագործում է վարձակալությամբ: Հաղորդագրության համաձայն` Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. «Գազատարի Մեղրի- Քաջարան հատվածի վաճառքի գործարքը կայացել է մոտ տասը տարի առաջ, սակայն զարմանալիորեն դա բուռն քննարկումների առարկա է դարձել վերջին օրերին: Գազատարի այդ հատվածի գործարքը ՀՀ կառավարության և Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ միջև տեղի է ունեցել դեռևս 2007 թվականին, որի շրջանակում վճարվել է $30 մլն կանխավճար: Անկախ նրանից, թե հանրապետության էներգետիկ որ կառույցի սեփականատերը ով է, որ երկիրն է ներկայացնում, նրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքով: Տարատեսակ մեկնաբանությունները, թե գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի պարագայում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունը կարող է կամայականություններ դրսևորել, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում դաշտը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի 53-րդ հոդված 1,2 մասերով: Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է 2008-ի հոկտեմբերին։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո։ Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի թողունակություն։ Փոխարենը Հայաստանը էլեկտրական էներգիա է մատակարարում Իրանին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |