Sony Music-ի ղեկավարը հայտարարել է՝ Apple-ը կներկայացնի իր նոր երաժշտական ծառայությունը![]() 8 հունիսի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Apple-ի մշակողների WWDC կոնֆերանսի մեկնարկին հաշված ժամեր են մնացել, սակայն արդեն որոշ մանրամասներ են ի հայտ գալիս նորույթների մասին, որոնք կորպորացիաները ներկայացնելու են միջոցառման ժամանակ: Այդպես, Midem խորհրդաժողովում ելույթի ժամանակ Sony Music-ի բաժանմունքի ղեկավար Դագ Մորիսը հայտարարել է, որ Apple-ը կներկայացնի իր նոր երաժշտական հոսքային ծառայությունը: Մորիսը պատմել է, որ հավանություն է տալիս վճարային սթրիմինգների մոդելին, քանի որ դա ֆինանսապես ավելի շահավետ է: « Spotify-ի պես ընկերություններում 100 վերարտադրումը հավասար է 1 դոլարի, ընկերություններում, որոնք գովազդ են զետեղում, 900 վերարտադրումն է հավասար 1 դոլարի: Կարելի է գուշակել, թե դրանցից որն է մեզ դուր գալիս»,-ասել է նա: Ըստ Մորիսի, Apple-ի նոր հոսքային ծառայությունը բեկումնային կլինի ինդուստրիայի համար, ինչպես նաև օգտակար կլինի մրցակիցների համար, քանի որ ուշադրություն կհրավիրի սթրիմինգի վրա: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Apple ծառայությունը կարժենա մոտ 9,99 դոլար և անվճար տարբերակ չի ունենա: Ծառայության մեջ իբր լինելու են երաժիշտների անհատական էջեր, որտեղ նրանք կկարողանան տեղադրել նորություններ ու երգեր, ինչպես նաև հայտնի դիջեյների հավաքածուներ: Սթրիմինգը ստեղծվել է Beats Music տեխնոլոգիաների հիման վրա, որն Apple-ը գնել է 2014-ի մայիսին: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |