Լավրով. Աշնանը ԵՏՄ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում![]() 8 հունիսի 2015 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 70-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին, դիտորդի կարգավիճակ կշնորհի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է բելառուս պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ավարտին: «Հուսով ենք, որ սեպտեմբերին, ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանում ԵՏՄ-ն դիտորդի կարգավիճակ կստանա: Մենք համակարգում ենք մեր աշխատանքը գործընկերների հետ ՄԱԿ-ում այդ բանաձևն առաջ մղելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վլադիմիր Մակեյը, խոսելով միջազգային ասպարեզում ԵՏՄ առաջ մղելու մասին, նշել է, որ «հարկավոր է ավելի ակտիվ գործել»: «Կարծում ենք, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածքի ստեղծման հեռանկարն ակտուալ է: Սակայն չի կարելի արհեստականորեն արագացնել իրադարձությունները: Մենք պատրաստ ենք խոսել փորձագետների մակարդկով այդ գաղափարն առաջ տանելու համար»,-ասել է նա: «Այսօր օրակարգում ՄԱԿ ԳՎ-ում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցն է: Համապատասխան խնդրանքն ուղղված է ԵՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ՄԱԿ քարտուղարությանը, պատրաստվում են համապատասխան նյութեր, որոնք ուղղվելու են ՄԱԿ: Վստահ ենք, որ ՄԱԿ հաջորդ հոբելյանական նստաշրջանում, աշնանը, ԵՏՄ-ն կստանա այդ կարգավիճակը: Մտադիր ենք հաջորդ տարի մեր գործընկերների հետ աշխատել ՄԱԿ ԳՎ բանաձևի վրա` ԵՏՄ և ՄԱԿ միջև համագործակցության կազմակերպման մասին»,-ասել է Բելառուսի ԱԳ նախարարը: «Դա թույլ կտա բարձրացնել մեր կազմակերպության հեղինակությունը և հանել այն կանխակալ վերաբերմունքը, որ կա մեր գործընկերների մոտ ԵՏՄ հանդեպ»,-ասել է Մակեյը: Սերգեյ Լավրովը նաև նշել է ԵՄ երկրների հետաքրքրության աճը ԵՏՄ հանդեպ, երկու կառույցների միջև շփումների հաստատման առումով: Լավրովը նաև ասել է, որ կարծիքներ է փոխանակել Մակեյի հետ Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքների մասին: «Մեր ընդհանուր դիրքորոշումն է` խուսափել բաժանարար գծերից Եվրոպայում: Հակառակը, մենք պետք է աշխատենք ջնջել եղածները»,-ասել է ՌԴ նախարարը: «Մեր ընդհանուր կարծիքն է, որ Եվրոպայի կայունության և բարգավաճման շահերից ելնելով, կարևոր է անկեղծ, ոչ ձևական երկխոսություն վարել միասնական տնտեսական և հումանիտար տարածքի ստեղծման մասին` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,-հավելել է նա: «Արևելյան գործընկերությունը» չի ենթադրում անդամակցում ԵՄ-ին, սկայն ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ասոցացման համաձայնագիր են կնքել ԵՄ հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |