«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում![]() 8 հունիսի 2015 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Պետք է ֆինանսական առողջացման հիմքերը լինեն անհրաժեշտ և բավարար՝ հաշվի առնելով և Կենտրոնական բանկի, և դատավորների կարծիքները: Այդ մասին հունիսի 8-ի կլոր սեղան-քննարկմանն ասել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: ՀՀ արդարադատության նախարարությունն ու Համաշխարհային բանկն այն կազմակերպել էին՝ քննարկելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Արսեն Մկրտչյանը կարևորել է, որ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պետք է Եվրոպայի խորհրդի և միջազգային չափորոշիչներին համապատախան լինեն Հայաստանում անվճարունակության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար: Ըստ նրա՝ պետք է մտցնել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն պարտատիրոջ շահի գերակայությունը: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան սնանկության ոլորտի բարեփոխումների և ներդրումների շուկայի բարելավման կարևորությունը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Այն սահմանում և կարգավորում է սնանկության մասին ընդհանուր դրույթները, սնանկության վերաբերյալ դիմումը և այն վարույթ ընդունելը, սնանկ ճանաչելու հարցի լուծումը, սնանկության ժամանակավոր կառավարիչները և կառավարիչները,պարտատերերի ժողովը և խորհուրդը, պարտատերերի պահանջները, պարտապանի գույքը, արտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը, իրավաբանական անձի լուծարման և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթները, սնանկության վերաբերյալ գործի ավարտը, ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները, սնանկության պարզեցված ընթացակարգերը: «Պետք է նախանշել գլխավոր ուղղությունները, որոնք կնպաստեն նաև տնտեսական զարգացմանը, քանի որ այն ուղիղ համեմատական է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացմանը»,- ասել է Նատալյա Վուտովան՝ ընդգծելով, որ ԵԽ գլխավոր գործընկերներից մեկն այս ոլորտում Արդարադատության նախարարությունն է, և ԵԽ-ն կշարունակի բարեփոխումներին ուղղված իր աջակցությունը: Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին դրանց համապատասխանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նրանք անդրադարձել են սնանկության կառավարիչների և դատավորների համալրման ու վերապատրաստման ապահովման, առողջացման դրույթների բարելավման և մորաթորիումի դրույթների վերանայման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործող օրենքն ավելի շատ պաշտպանում է պարտատիրոջ շահերը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շուկայական տնտեսության պայմաններում կարևորել է օրենքով սահմանվող պատշաճ կարգավորումների առկայությունը, որոնք կապահովեն իրավական գործուն մեխանիզմներ ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ շահերի բալանսավորված պաշտպանություն համար: Ըստ նրա՝ կատավել է բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ՝ օրենքում առկա բոլոր թերությունների ու բացերի շտկման և սնանկության եզրին գտնվող տնտեսվարողների խնդիրներին լուծում տալու նպատակով: «Մենք փորձել ենք նախագիծը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝ հաշվի առնելով նաև տեղական առանձնահատկությունները, որպեսզի կարողանանք համակողմանիորեն պաշտպանել պարտատերերի և պարտապանների շահերը»,- եզրափակել է Սուրեն Քրմոյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |