Բրիտանիան պատրաստ է ԱՄՆ միջուկային հրթիռներ տեղակայել իր տարածքում. Կրեմլը ուշադիր հետևում է զարգացումներին 8 հունիսի 2015 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ԱՄՆ միջուկային հրթիռներ, հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը: Նրա խոսքերը հունիսի 8-ին փոխանցել է The Daily Mail-ը: Մշուշոտ Ալբիոնը մտադիր է «հստակ ազդանշաններ ուղարկել Վլադիմիր Պուտինին» ՌԴ զինված ուժերի բարձր ակտիվության ֆոնին, պարզաբանել է Համմոնդը: «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք սերտորեն համագործակցում ենք ամերիկացիների հետ»,-հավելել է դիվանագետը: Նա հստակեցրել է, որ «Արևմուտքը չէր ցանկանա անհարկի սադրանքներ հրահրել», ուստի միջուկային արսենալների տեղակայման հարցը զուտ տեսական է: Նման քայլը սպառազինությունների նոր մրցավազքի վտանգ է առաջանցում, պնդում է Համմոնդը, հայտնում է Լենտա.ռու-ն: Ֆիլիպ Համմոնդը մեկ տարի էլ չկա, ինչ ղեկավարում է Բրիտանիայի ԱԳՆ-ն: Մինչ այդ նա ՊՆ ղեկավարն էր: Վաշինգտոնը դիտարկում է Եվրոպայում թևավոր հրթիռների ու բալիստիկ հրթիռների տեղակայման հնարավորությունը: Դա արվում է իբր ի պատասխան ռուսական կողմից միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրի խախտման: Ըստ պայմանագրի, արգելված է 500-5500 կմ հեռահարության թևավոր և բալիստիկ հրթիռների ցամաքային տեղակայումը: Կողմերը մեղադրում են միմյանց այդ պայմանը խախտելու մեջ: Ըստ ՏԱՍՍ հաղորդագրության, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Համմոնդի հայտարարությունը: Նա ասել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է Եվրոպայում հրթիռներ տեղակայելու ԱՄՆ ծրագրերին և արձանագրում է, որ նման նախագծերն ուժեղացնում են լարվածությունն աշխարհում: «Այո, թեման քննարկվում է: Ինչ-ինչ գործողությունները լարվածության աճի ուղղությամբ, անշուշտ, չեն բխում որևէ մեկի շահերից»,-ասել է Պեսկովը: «Անկասկած, ինքնին այդ թեման հազիվ թե նպաստի փոխադարձ վստահության բարձրացմանն ու շահերի բալանսին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ նրա, Համմոնդի հայտարարությունում կոնկրետ բան չկա: «Ուստի, մենք շատ ուշադիր կհետևենք զարգացումներին»,-ասել է Պեսկովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |