Երևանում սեպտեմբերին Ջազ փառատոն է սպասվում

Երևանում սեպտեմբերին Ջազ փառատոն է սպասվում

PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest 2015 երաժշտական փառատոնը Երևանում տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը։ Դրա շրջանակում ելույթ կունենա աշխարհահռչակ վոկալիստ, ամերիկացի Ռիչարդ Բոնան: Փառատոնին կմասնակցեն նաև այնպիսի հայտնի ջազ երաժիշտներ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն Վրաստանից, Սերգեյ Մանուկյանը Ռուսաստանից, Արթուր Սաթյանը Լիբանանից, ինչպես նաև Լևոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը` Հայաստանից։

Կոնստանտին Օրբելյանին նվիրված եզրափակիչ համերգին կմասնակցեն Մարիամ և Արմեն Մերաբովները, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսին կներկայանա ավստրիացի ջազմեն Հյուբերտ Թաբսը:

Yerevan Jazz Fest-ի շրջանակում կազմակերպվող համերգները տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպիչը Mezzo Production-ն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---