Լոս Անջելեսի կինոփառատոնում առաջին անգամ հայալեզու ֆիլմ կներկայացվի![]() 9 հունիսի 2015 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի միջազգային կինոփռատանում առաջին անգամ հայալեզու գեղարվեստական ֆիլմ կներկայացվի, գրում է «Los Angeles Daily News»-ը: Կինոփառատոնին, որը կանցնի հունիսի 10-18-ը, նախատեսվում է 74 գեղարվեստական, 60 կարճամետրաժ և ավելի քան 50 նոր մեդիաաշխատանքներ ներկայացնել: Հայալեզու առաջին գեղարվեստական ֆիլմը` «Արամ, Արամ», պատմում է ներգաղթյալ տղայի մասին: Ֆիլմը նկարահանել է Սան Ֆերնանդո հովտի բնակիչ Քրիսթոֆեր Չաբերսը, որը չի խոսում հայերեն: Նկարահանումները կատարվել են Գլենդեյլում և Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասում: «Մենք կանոն էինք սահմանել, որ բոլոր հայ կերպարները պետք է հայ դերասաններ մարմնավորեն»,-ասել է Չամբերսը` նշելով, որ այդ մշակույթը գրավել է նրան հայ ընկերների շնորհիվ, որոնց հետ աշխատել է տեղի ստուդիաներում: «Ես ուզում էի այնպես անել, որ խաղն իսկական լինի և պատմությունը` ճշմարիտ»,-ասել է ֆիլմի հեղինակը, հայտնում է Tert.am-ը: Հունիսի սյզբին փառատոնը հայտարարեց 2015-ի ծրագրի որոշ հավելումների մասին: Մեկը` վարպետության դասն էր «Անսահման վիզուալ շարադրանք» թեմայով Մեթյու Քալլենի մասնակցությամբ, որը խոստումնալից «Լոնդոնի դաշտերը» ֆիլմի ռեժիսորն է Մարտին Էմիսի վեպի մոտիվներով: Ֆիլմը նկարահանվել է դեռ 2013-ին Տեո Ջեյմսի , Ջոնի Դեպի, Ջիմ Սթերջեսի մասնակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |