Թուրքիան հետ է կանչում դեսպանին Բրազիլիայից` Ցեղասպանությունը ճանաչելու համար![]() 9 հունիսի 2015 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայից իր դեսպանին այդ երկրի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը։ Հայտարարության համաձայն, պաշտոնական Անկարան Բրազիլիայի Սենատի որոշումը համարում է «պատմական ճշմարտությունները խեղաթյուրող քայլ» և «անպատասխանտվության դրսևորում»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, թե այդօրինակ «քաղաքական որոշումներն ընդունվում են հայկական սփյուռքի ազդեցության ներքո» և չեն կարող փոխել «ոչ պատմական փաստերը, ոչ իրավական նորմերը», հայտնում է Panorama.am-ը: Տեղեկատվության համաձայն, բանաձևի ընդունումից հետո Անկարայում Բրազիլիայի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։ Մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Դրանում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Բրազիլիայի դաշնային սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |