Ավստրալիայի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» ձգտում է ռադիոակտիվ զենք ստեղծել![]() 9 հունիսի 2015 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջանքեր է գործադրում ռադիոլոգիական զենք ստեղծելու համար: Իրաքի և Սիրիայի գրավյալ քաղաքներում գրոհայինները ռադիոակտիվ նյութեր են հավաքում բուժհաստատություններում և գիտական կենտրոններում, ուստի «մտավախություն կա, որ նրանք մտադիր են մեծ «կեղտոտ ռումբ» սարքել», մեջբերել է ԱԳ նախարարին Australian թերթը: Նախորդ շաբաթվա վերջում Բիշոփը նաև հայտնեց քիմիական զենք ստանալու «Իսլամական պետության» փորձերի մասին: Նույն նպատակով ծայրահեղականները «հավաքագրում են հմուտ գիտնականների և մասնագետների, այդ թվում արևմտյան երկրներից»: Ըստ Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարի տվյալների, ԻՊ գրոհայիններն «արդեն քլոր են կիրառել Իրաքում հարձակողական գործողությունների ժամանակ», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել էր, որ «ԻՊ նման ահաբեկչական խմբավորումների աճը ամենալուրջ սպառնալիքներից է աշխարհի անվտանգությանը»: «Հաստատված կարգը խախտելու իրենց խենթ մղումներով նրանք պատրաստ են ցանկացած միջոցների դիմել, այդ թվում նաև քիմիական զենք օգտագործել»,-հավելել էր Բիշոփը: Դեկտեմբերի կեսին Սիրիայի կառավարությունը հայտնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են քլոր պարունակող նյութերի համար նախատեսված արդյունաբերական օբյեկտները: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: Photo. AAP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |