Պրահայի 13-րդ Քվադրինալեն. ՀՀ-ն կներկայանա Ցեղասպանությանը նվիրված «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով 9 հունիսի 2015 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Քվադրինալեն բեմական ձևավորմանաշխարհի խոշորագույնփառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը: Այն անցկացվում է 4 տարին մեկ: 1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և այլք: Հայաստանը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011-ին բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի ջանքերով: 2015-ին մեր երկիրը դարձյալ իրավունք ստացավ մասնակցելու դրան, այս անգամ«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի հեղինակ-համադրողներն են բեմանկարիչներ Լիլիթ Ստեփանյանը և Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակ՝ աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ու լուսանկարիչ, ռեժիսոր Վահան Ստեփանյանը:
Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ: «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան ստեղծվել է Տիգրան Համասյանի երաժշտության և հայերին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված մեկ վավերագրական լուսանկարի փոխազդեցության արդյունքում: Պրահայի Քվադրինալեի հիմնական ցուցադրությունից բացի հունիսի 23-ին կայանալիք հայկական օրվա շրջանակում լուսանկարիչ Վահան Ստեփանյանը կներկայացնի նաև PAN Photo գործակալության հետ համատեղ ստեղծված՝ «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» (Last Survivor of The Armenian Genocide) նախագիծը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |