Լոնդոնում Լարի Գագոսյանին պատկանող երրորդ Gagosian Gallery-ն կբացվի 9 հունիսի 2015 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում հոկտեմբերին 8-ին կբացվի Gagosian Gallery միջազգային պատկերասրահների ցանցի 16-րդ պատկերասրահը, որը կդառնա 3-րդը Միացյալ Թագավորությունում: Պատկերասրահների ցանցի սեփականատերն է համաշխարհային ճանաչում ունեցող կոլեկցիոներ, արտ-դիլլեր հայազգի Լարի Գագոսյանը: Լոնդոնում պատկերասրահը կբացվի նկարիչ աբստրակցիոնիստ Սայ Թվոմբլիի մեծ ցուցադրությամբ։ Այցելուները կտեսնեն հեղինակի 1950-60-ականներին արված աշխատանքները, գրում է Tert.am-ը՝ Buro247-ին հղումով: Պատկերասրահի նոր մասնաճյուղը կզբաղեցնի 18.000 քմ Լոնդոնի կենտրոնում՝ Grosvenor Hill-ում։ Գագոսյանն իր կարիերան սկսել է 1970-ականներին Կալիֆոռնիայի համալսարանի կամպուսում` վաճառելով էժան ցուցապաստառներ, որոնք գնում էր 2-3 դոլարով, դնում շրջանակի մեջ ու վաճառում 15 դոլարով: Նա իր առաջին պատկերասրահը բացել է 1979-ին Լոս Անջելեսում: Վեց տարի անց` Նյու Յորքում:2010-ին արվեստի գիտակը ճանաչվել է արվեստի աշխարհում ամենաազդեցիկ մարդը` գլխավորելով ArtReview ամսագրի կազմած 2010 թվականի համաշխարհային արվեստում ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակի 100 անուն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |