Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 9 հունիսի 2015 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, RTBF և RT հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի «Բարեփոխիչ շարժման» խմբակցության առաջնորդ Դեննի Դյուկարմը: Ինչպես հայտնում է բելգիական HLN.be կայքը, Դյուկարմն առաջիկայում մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը ներկայացնել Ստորին պալատի քննարկմանը: Մինչդեռ, ևս մեկ կոալիցիոն կուսակցություն` «Նոր ֆլամանդական ալիանսը» արդեն հանդես է եկել նմանատիպ բանաձևի նախագծով, սակայն Դյուկարմն այդ փաստաթուղթը նախնական է համարել, որը համալրման կարիք ունի, քանի որ այն չի ընդգրկում Ցեղասպանության ճանաչման բուն հարցը: Պարբերականը նշում է, որ բոլոր կուսակցությունները վճռական են տրամադրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, իսկ տարաձայնություններ կարող են առաջանալ ծագումով թուրք որոշ անդամների դիրքորոշման առումով: Բելգիայի խորհրդարանը 1998 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Վերին պալատի` Սենատի մակարդակով: Հունիսի 3-ին «Նոր ֆլամանդական ալիանսի» անդամ պատգամավոր Պետեր դը Ռովերը հայտարարեց, որ պատրաստ է Հայոց ցեղասպանության հիշատկին նվիրված բանաձևի նախագիծը: Նա ստորագրման է ներկայացրել փաստաթուղթը բոլոր կուսակցություններին` և մեծամասնության, և ընդդիմադիր: «Ես ուզում եմ հորդորել Թուրքիային գիտակցել հիշատկման կարևորությունը, հետագայում շարունակելու համար ջանքերն, ուղղված անցյալի հետ հաշտեցմանը»,-ասել է նա: «Հուսով եմ, որ այս բանաձևը լայն աջակցություն կստանա Ներկայացուցիչների պալատում»,-ասել է ֆլամանդացի ազգայնական պատգամավորը: Փաստաթղթում ասվում է, որ «2015-ը նշանավորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը», ինչպես նաև հղում է կատարվում սենատի 1998 թ. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Նախագծում կոչ կա կառավարությանը` «հիշատակի տուրք մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին», մասնակցել հիշատակման միջոցառումներին, դատապարտել մարդկության դեմ բոլոր հանցագործություններն ու ցեղասպանությունները և վճռականորեն մերժել ժխտման ցանկացած փորձ, կոչ անել Թուրքիային օգտվել հնարավորությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Photo: Belga Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |