Եվրոպայի ընկերակցությունները կոչ են արել եվրախորհրդարանականներին չենթարկվել Թուրքիայի ճնշմանը27 սեպտեմբերի 2006 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական քաղաքացիական ընկերությունը դիմել է Եվրախորհրդարանին հայտարարությամբ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների համատեքստում Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք, Եվրոպայի քաղաքացիներս, ուշադիր հետեւում ենք Եվրամիության ընդլայնման գործընթացին եւ հատկապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի հետ կապված իրադարձությունների զարգացմանը: Մենք ի գիտություն ընդունեցինք Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից սեպտեմբերի 4-ին ընդունած «Թուրքիայի առաջընթացն անդամակցության ճանապարհին» զեկույցը: Մենք գոհունակությամբ ընկալեցինք այն փաստը, որ «Եվրախորհրդարանը կրկնեց Թուրքիային ուղղված իր կոչը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դիտարկում է այդ ճանաչումը որպես նախապայման ԵՄ-ին անդամակցելու համար»: Մենք իմացանք նաեւ թուրքական կողմի ճնշումների մասին եվրախորհրդարանականնեի վրա եւ ապատեղեկատվական քարոզի մասին, որի նպատակն էր հասնել նրան, որ զեկույցից հանվի Հայոց ցեղասպանության մասին ուղղումը: Որպես ԵՄ քաղաքացիներ, մենք վրդովված ենք այն փաստով, որ ռադիկալ հակաեվրոպական արժեքներով արտերկրյա պետությունը կարող է ազդել այդ հարցում Եվրոպայի ներկայացուցիչների դիրքորոշման վրա: Ուստի մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ փաստերի վրա.1. Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման լրացուցիչ պահանջ չէ: Նման մի պահանջ հստակ ձեւակերպվել էր շուրջ մեկ տարի առաջ Անկարայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ բանաձեւում: Տվյալ ուղղման հանումը կնշանակի, որ Եվրախորհրդարանը գտնվում է իր սկզբունքներից հրաժարվելու շեմին: 2. Այն փաստը, որ նման պայման պաշտոնապես չի ներկայացվել ԵՄ-ի անդամակցության այլ թեկնածուներին, առիթ չի տալիս պնդելու, որ այն անհնար է ընդունել: Երկրի կողմից իր գործած հանցագործությունների ճանաչումը ԵՄ-ին անդամակցելու չափանիշներից մեկն է: 3. Եվրախորհրդարանի բազում կոչերն այս խնդրի շուրջ դարձել են սուր բանավեճի առարկա Թուրքիայում: Այդ պահանջների թուլացումը կնշանակեր աջակցություն ցուցաբերել ազգայնականներին, որոնք ցանկանում են հեռու պահել Թուրքիային եվրոպական արժեքներից եւ ցանկանում են ճնշել «այլախոհներին» երկրում: 4. Թուրքիան, որը պահանջում է բանավեճ անցկացնել այս հարցի շուրջ, դեռեւս չի պատասխանել երկու երկրների միջեւ առկա խնդիրները քննարկելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար միջկառավարական հանձնաժողով ստեղծելու Հայաստանի նախագահի առաջարկին: Մյուս կողմից, Թուրքիան շարունակում է ժխտողական իր քաղաքականությունը եւ պահանջում է ստեղծել պատմական հանձնաժողով եւ բացել պահոցները, նպատակ ունենալով դուրս մղել Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների քաղաքական համատեքստից: Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ոչ միայն եվրոպական արժեքների նսեմացում է, այլ նաեւ ծայրահեղ ազգայնական եւ ռասիստական գաղափարախոսության դրսեւորում, ինչը սպառնում է մեր հասարակությանը: Եվրոպայում գործող տարբեր ընկերակցություններ, որոնք հուզմունքով հետեւում են Թուրքիայի հետ բանակցություններին, կհիասթափվեն այն փաստից, որ Եվրախորհրդարանը նահանջում է նման կարեւոր հարցի վերաբերյալ իր դիրքորոշումից: Մենք կոչ ենք անում ձեզ պահպանել 49 պարագրաֆի հստակ եւ ադեկվատ ձեւակերպումը, որն ընդունվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |