Ամերիաբանկն OFID-ի տրամադրած $20 մլն-ի վարկով կզարգացնի ՓՄՁ-ները![]() 9 հունիսի 2015 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC Fund for International Development (OFID) և Ամերիաբանկը $20 մլն-ի վարկային պայմանագիր են ստորագրել, որը կտրամադրվի Բանկին: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և կուղղվի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի 35-40%-ը: Նման ծավալի միանվագ ֆինանսավորմամբ OFID-ն առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում: «Ամերիաբանկը բարձր է գնահատում OFID-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը: Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը մեզ հնարավորություն կտա մեծացնել ՓՄՁ-ների վարկավորման ծավալները, կապահովի երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար, ինչն էապես կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Ընդլայնելով գործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, Ամերիաբանկն արդյունավետ գործակցության արդյունքում ներգրավել է $320 մլն-ի ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը կազմավորվել է 1976-ին OPEC-ի անդամ երկրների կողմից: Դրա հիմնական նպատակն է խթանել տնտեսական և սոցիալական առաջընթացը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |