ԼՂՀ գյուղերի երիտասարդ ընտանիքները պետության աջակցությամբ տուն կկառուցեն![]() 9 հունիսի 2015 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու բնակելի տներ կառուցելու նպատակով՝ ` մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում: Դա ԼՂՀ կառավարության նոր ծրագրերից է՝ 2012-2017 թվականների գործունեության ծրագրի շրջանակում: Այն ուղղված է գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բնակելի տներով ապահովմանը, տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագրի նպատակն է վերացնել հիպոթեքից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքաբնակների և դրանից զուրկ գյուղաբնակների միջև սոցիալական անարդարությունը՝ պետբյուջեից հավասարաչափ օգտվելու հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիների համար։ Վարչապետի խոսքով՝ շինարարությունը պետք է վերահսկվի, որպեսզի այն իրականացվի համապատասխան չափորոշիչներով և սեյսմակայունության ապահովման և տեղանքի ճիշտ ընտրության պայմաններում: Արցախի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ բոլոր այս ծառայությունները կմատուցվեն պետության կողմից` անվճար, որպեսզի ցուցաբերվող օգնությունն արդյունավետ լինի: Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կվերանայվի` ընթացքում առաջացող խնդիրները լուծելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |