Աշոտյան. ՄՊՔ թեստերի միջոցով դիմորդները կարող են քննությունը հանձնել առանց կրկնուսույցի 9 հունիսի 2015 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՄՊՔ թեստերը Հայաստանում այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան բուհ ընդունվել առանց կրկնուսույցների: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այսպիսի «հեշտացման» արդյունքում մեծանում է մրցութային բալը։ «Դրա հետ մեկտեղ քննություններն ավելի կանխատեսելի են դառնում, անցնում են դիմորդների համար առանց ավելորդ սթրեսների, կտրուկ նվազում են կոռուպցիոն ռիսկերը»,– ԵՊՀ–ի քննական կենտրոն այցի ժամանակ ասել է նախարարը, որտեղ անցել է պետական միասնական քննություն «Ֆիզիկա» առարկայից։ Դրան մասնակցել է 1860 դիմորդ Հայաստանից և ԼՂՀ–ից։
Newsarmenia.am-ը հաղորդում է՝ նա նաև նշել է, որ քննությունների կազմակերպման գործընթացը բավականին բարձր մակարդակի վրա է, և դրանք կանցնեն բացարձակ թափանցիկ։ «Քննական շրջանի սկզբից անցել է մեկ շաբաթ, և մենք ունենք պոտենցիալ երեք «պայթյունավտանգ» քննություն` հայոց լեզուն, որից հետո գրեթե միշտ լինում են դժգոհություններ, ինչպես նաև մաթեմատիկան և անգլերենը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է հենց այդ առարկաների վրա», – նշել է Աշոտյանը։ Նա հավելել է, որ հայոց լեզվի քննությունն արդեն անցել է առանց որևէ խնդրի:
«Վեց տարվա ընթացքում տարվել է մեծ աշխատանք, որպեսզի պետական քննությունները, որոնք ունեն համազգային նշանակություն, դառնան սովորական երևույթ», – նշել է նախարարը։ Պետական միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին հետևյալ առարկաներից` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)։ Հունիսի 5-ին` «Հայոց լեզու և գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 12-ին` «Օտար լեզու», հունիսի 16-ին «Մաթեմատիկա», հունիսի 19-ին «Քիմիա» և «Հայոց պատմություն», իսկ հունիսի 23-ին`քննությունների վերջին օրը, նշանակվել է քննություն «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայից։ ՄՊՔ հանձնելու համար գրանցվել է 11 հազար դիմորդ Հայաստանից և մոտ 800` ԼՂՀ–ից։ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում արդեն ձևավորվել է քննական 34 կենտրոն: Քննական թեստերը տպվել են Մեծ Բրիտանիայում և մինչև այսօր պահվում էին բանկերից մեկի սեյֆում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |