Օլլի Ռենը կոչ է արել Թուրքիային բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Օլլի Ռենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում Թուրքիայի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, հայտարարեց, որ այդ երկրին անհրաժեշտ է բաց եւ կառուցողական երկխոսություն ամենահուզող հարցերի շուրջ: Նրա խոսքերով, դա անհրաժեշտ է ինչպես Թուրքիայում ժողովրդավարության զարգացման, այնպես էլ` հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: «Ես կոչ եմ անում Անկարային շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,-նշել է Օ.Ռենը: Եվրահանձնաժողովի հանձնակատարը կարեւորել է նաեւ խոսքի եւ դավանանքի ազատությունը Թուրքիայում: Բոլոր սահմանափակումները, սահմանված ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների համար, պետք է հանվեն, հավելել է նա, հաղորդում է abhaber.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---