«Ալիևի ռեժիմի հրահանգով». Բրիտանացի լրագրողին արտաքսել են Բաքվի օդանավակայանից![]() 10 հունիսի 2015 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Սպորտը մարդու համար» հարթակի ակտիվիստ, բրիտանացի լրագրող Էմմա Հյուզը գիշերը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում։ Սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր։Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նրան հաղորդել են, որ իր անունը ներառված է Ադրբեջանի անցանկալի անձանց «կարմիր ցանկում»: Վերջին շաբաթների ընթացքում Հյուզն ակտիվ արշավ էր սկսել «Սպորտը մարդու համար» կոալիցիայի շրջանակներում, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա, հայտնում է Tert.am-ը: Նա հավատարմագրվել է Եվրոպական խաղերի լուսաբանման համար, որոնք Բաքվում մեկնարկելու են հունիսի 12-ին։ Սակայն նրա մուտքն արգելվել է, և նա կալանքի տակ է մնացել Բաքվի օդանավակայանում։ «Ինձ ձերբակալել են Ալիևի ռեժիմի հրահանգով, և գուցե արտաքսեն։ Լրագրողները, իրավաբանները, գիտնականներն ու ակտիվիսնտերը, բոլորն այս երկրում ճաղերի հետևում են հայտնվում»,- հեռախոսով գործընկերներին ասել է Հյուզը։ «Էմմայի ձերբակալությունը Բաքվի օդանավակայանում զայրացնող է։ Ադրբեջանի իշխանությունները մի ողջ կարողություն են ծախսել Եվրոպական խաղերի համար և ողջ աշխարհին հրավիրել են մասնակցելու այդ ներկայացմանը։ Դա ևս մեկն անգամ ցույց է տալիս, որ չնայած արտասահմանում դրական իմիջ ստեղծելու փորձերին՝ դաժան ճշմարտություն է թաքնված փայլի ու գլամուրի տակ։ Իշխող ռեժիմը թաքցնելու բան ունի երկրում մարդու իրավունքների վիճակի առումով»,-ասել է հարթակի անդամ Ռեբեկա Վինսենթը։ Նշվում է, որ այսօր առավոտյան նրան արտաքսել են Բաքվից։ Ավելի վաղ ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության անդամների հետապնդումները: Հունիսի 23-ին Ագրամունտի և Իվինսկիի զեկույցը կդրվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի քննարկմանը Ստրասբուրգում: Ավելի վաղ, ապրիլիլին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում: Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով: Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար: Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |