Apple-ը կօգնի օգտատերերին Android-ից անցնել iOS-ի10 հունիսի 2015 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Apple ընկերության նոր ծրագրային լուծումներն ավելի լոյալ են մրցակիցների հանդեպ, մի մասը նույնիսկ կարող է աշխատել Windows և Android հարթակներում, հսկան շարունակում է մրցակցությունը` այլ ռազմավարություն որդեգրելով: Այն է` թույլ տալով Android-ից օգտվողներին առանց ավելորդ խնդիրների անցնել այլ հարթակ: Այդ նպատակով Apple-ը կթողարկի Move to iOS հավելվածը, որը նախատեսված է Android-ի օգտատերերի համար, որոնք փոխում են սմարթֆոնը iPhone-ի: Ակնկալվում է, որ հավելվածը կթեթևացնի օգտատերի համար անցումը մի համակարգից մյուսին` օգնելով տվյալները մի հեռախոսից փոխանցել մյուսին: Փոխանցվում են կոնտակտները, հաղորդագրությունները, լուսանկարները, տեսանյութերը և մեդիակոնտենտն առանց հեղինակային իրավունքի պաշտպանության տեխնիկական միջոցների: Հավելվածը նաև առաջարկում է ավտոմատ բեռնել Android-ի համար նախատեսված անվճար հավելումների iOS-տարբերակները և կարող է առաջարկել նմանատիպները, եթե iOS-տարբերակ գոյություն չունի: Move to iOS-ը նաև հավելում է վճարովի հավելվածների iOS-տարբերակները կամ դրանց անալոգներն օգտատերի նախապատվությունների ցանկում: Հավելվածը կթողարկվի աշնանը iOS 9-ի հետ միաժամանակ և հասանելի կլինի iOS-ով и Android-ով: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Ընթերցեք նաև. Ոճ թելադրողը. Apple-ը ներկայացրել է իր վերջին նորույթները Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |