15 մլն դրամ՝ Ջերմուկում մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար. Գործադիրը կողմ է![]() 10 հունիսի 2015 - 12:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշում է ընդունել, որի համաձայն Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 15 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2015-ի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 2014-ին Կառավարությունը նույն նպատակով գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել էր 4 մլն 576.3 հազ. դրամ: «Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը: Տուրիզմի գոտիներում կարևորվում է հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է միջավայրում միջատների, այդ թվում՝ մոծակների դեմ պայքարի կազմակերպումը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |