ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են 1 տարի մնալ Վրաստանում առանց մուտքի արտոնագրի10 հունիսի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 94 երկրների քաղաքացիներ կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել Վրաստան և մնալ երկրում մեկ տարի, ասվում է երկրի կառավարության որոշման մեջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 9-ին: Որոշոումն ընդունվել է հունիսի 5-ին, իսկ հունիսի 9-ին հրապարակվել է «Օրենսդրական լրատու» կայքում: Նորամուծությունը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ, ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիներին: Ըստ նորմատիվ ակտի, ուժը կորցրած է համարվում 2014 թ. սեպտեմբերի 1-ի Վրաստանի կառավարության որոշումը, որով օտարերկրյա քաղաքացիների կացության ժամկետը Վրաստանում սահմանափակ էր, հայտնում է Sputnik-Գրուզիան: Ըստ նախկին օրենքի նախատեսված էր բազմակի վիզաների տրամադրում 180-օրյա ժամկետով, որով իրավունք էր տրվում երկրում մնալ 90 oր ընդհանուր առմամբ` սա վերաբերում էր այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանը մուտքի արտոնագրի ռեժիմ ուներ: Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի, որը Վրաստանում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև «Վրաստանի կարևոր գործընկեր երկրների համար, որոնց հետ գործում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնություններ», նրանց քաղաքացիները կարող էին առանց մուտքի արտոնագրի Վրաստանում մնալ 90 օր կես տարվա ընթացքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |