Կրեմլում վստահ են, որ ԵՏՄ-ն կունենա միասնական արժույթ. Եթե ոչ հիմա, ապա մի օր![]() 10 հունիսի 2015 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի աշխատակազմում վստահ են, որ միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ անդամ երկրների համար անպայման իրականություն կդառնա: Նման կարծիք է հայտնել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Մենք հիմա դրան պատրաստ չենք, բայց, ինձ թվում է, դա կլիներ շատ կարևոր փուլ վաղ թե ուշ` հուսով եմ, մի օր, գուցե ոչ իմ կյանքի օրոք, մենք կունենանք միասնական արժույթ»,-ասել է նա: Նա նշել է, որ ԵՏՄ անդամ երկրները` ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը դեռ «միայն ճանապարհի սկզբում են»` հավելելով, որ Եվրամիությունը զարգանում է արդեն 50 տարուց ավելի, հայտնում է Rusdialog.ru-ն: Մայիսի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում առաջարկեց աշխատել միասնական արժույթի ստեղծման վրա: «Հնարավոր կլիներ քննարկել հեռանկարում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու պայմանները», -ասել է նա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք երկրների նախագահների հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ առաջարկեց անցում կատարել միասնական արժույթի: Նա Կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1-ը որոշել այդ բարեփոխման տնտեսական նպատակահարմարությունը: Դա առիթ տվեց որոշ փորձագետների եզրակացնել, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը ձգտում է որքան հնարավոր է արագ միասնական արժույթ ներմուծել: Տարբեր ժամկետներ նշվեցին` 1-2-ից մինչև 3-5 տարի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |