Ուորլիքը Երևանում. Համանախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարին ու Բաքու մեկնող հայ մարզիկներին![]() 10 հունիսի 2015 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանըհունիսի 10-ին ընդունել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մինչև այդ Մինսկի խմբի համանախագահը հանդիպել է հայ մարզիկներին, ովքեր կմասնակցեն Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին: Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էր Հռոմում՝ ԵՕԿ գլխավոր ասամբլեային: 2015-ին Ադրբեջանում անցկացվող խաղերն առաջինն են: Բաքուն այդ հնարավորությունը ստացել էր որպես հայտ ներկայացրած միակ քաղաք: Հայաստանը ևս մասնակցելու է հունիսի 12-ից 28-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական խաղերին: Ըստ ԵՕԿ նախագահը, հայկական կողմի մասնակցությունը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը։ Փաթ Հիքիի բնորոշմամբ՝ Հայաստանի մասնակցությունը նշանակալի դիվանագիտական հաղթանակ է: Ուորլիքը Հայաստան է ժամանել երեքշաբթի՝ հունիսի 9-ին: Twitter-ի իր էջում նա գրել էր, որ հանդիպումներ է ունեցել պատգամավորներ Թևան Պողոսյանի, Սամվել Ֆարմանյանի և Էդմոն Մարուքյանի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |